|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է.
«Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր իրենց սոցցանցային էջերին հպարտորեն դրել են ՀՀ «լեգիտիմ» վարչապետի նկարը։ Շատ կարևոր բան է կատարվել, որը ձեզ համար իրավիճակ է փոխում։
Երեկ այդ նկարում պատկերված «լեգիտիմ» դեմքին միանգամից երկու ապտակ է շրխկացել դրսից։
Մեկը հարևան բարիդրացիական երկրի ղեկավարի կողմից, որը, պարզվում է, մեզ դավադրաբար դեռ թշնամի է անվանում ու հպարտ զեկուցում իր ժողովրդին, որ առանց որևէ ջանքի նվեր է ստանում իր պահանջած գյուղերը։
Երկրորդը և ամենաանմարդկայինը.
պատմության մեջ առաջին անգամ ՀՀ կառավարությանը մեղադրում են սեփական ժողովրդի ցեղասպանությունն արդարացնելու և ցեղասպանության շարունակությանը նպաստելու մեջ։ Մեղադրողը ցեղասպանությունների խնդրով զբաղվող ամենահեղինակավոր կազմակերպությունն է` Լեմկինի ինստիտուտը։
Ես ձեզ սուրճի չեմ հրավիրում, ես չեմ էլ չարախնդում։
Ես ձեզ խնդրում եմ հասկանալ, որ ձե'զ, բոլորի'դ, ամեն մեկիդ վրա նույնպես տարածվում է սեփական ժողովրդի ցեղասպանությանը նպաստողի` արդեն միջազգայնորեն բարձրաձայնվող կարգավիճակը»։