Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փաշինյանը եկավ իշխանության, մի քանի օլիգարխ կար, հավաքեց շուրջը, հայտարարեց, որ դրանք այլևս օլիգարխ չեն, դրանք օլիգարխ են՝ միևնույն է. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնետսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Այսպես նա բացատրեց տնտեսության սպառողական, ոչ թե ներդրումային մոդելով երկիրը կառավարելը. «Այդպես հեշտ է կառավարել»:
Փաշինյանի պնդմանը, թե այսօր օլիգարխ չկա, որովհետև գործարարները քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունեն, Բագրատյանը հակադարձեց. «Դրանցից ո՞ր մեկը չունի քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն»:
Գագիկ Ծառուկյանին այդ ցուցակից դուրս դնողներին ի պատասխան՝ ասաց. «Ո՞նց չունի Գագիկ Ծառուկյանը քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն, եթե նա ԱԺ-ում խմբակցություն ունի: Էլի, փառք Աստծո, Ծառուկյանն ինչ անում-չի անում, հիմնականում արտադրություն է ու մեծ մասը՝ Հայաստանում, բայց կլասիկ օլիգարխ է»:
Բագրատյանը համոզված է, որ քաղաքական համակարգն է նրան օլիգարխ դարձնում. «Եթե ուզում ես բիզնես ունենալ, պիտի օլիգարխ դառնաս, պիտի քաղաքական պրոցեսի վրա էլ ազդեցություն ունենաս և բավականին խոշոր լինես, որպեսզի բավարարես կառավարության և Փաշինյանի ցանկությունները»:
Սպառման վրա հիմնված մոդելը, նրա համոզմամբ, միշտ արտադրում է օլիգարխիկ համակարգ, և եթե այդ մոդելն ենք կիրառում, ավելի լավ է՝ շատ օլիգարխներ ունենանք:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով: