կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 10:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցությունը գիտի կոլեկտիվ ձևով կազմակերպել ամեն ինչ. Հրանտ Բագրատյան

Դաշնակցությունն ունի մեծ առավելություն, որը միևնույն ժամանակ նրա թերությունն է՝ Դաշնակցությունը գիտի կոլեկտիվ ձևով կազմակերպել ամեն ինչ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, որը մասնակցում էր ՀՅԴ կազմավորման 131-ամյակի միջոցառմանը Երևանի «Դվին հոլլ» սրահում։

«Սա կուսակցությունը դարձնում է մի քիչ կոնսերվատիվ, բայց, այնուամենայնիվ երկարացնում է նրա կյանքը, հարատևությունը։Այդ տեսակետից, թերևս, ամենակայացած կուսակցություններից մեկն է հայ իրականության, հայ մտքի պատմության  մեջ»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը միջոցառման ժամանակ ելույթում նշեց, որ նոյեմբերի  9-ի հայտարարությունը դատավճիռ չէ՝ պետք է փոխել պայմանները և կփոխվի իրականությունը։ Այս տեսակետի մասին Բագրատյանն ասաց՝ իրատեսական մոտեցումն իրեն հուշում է, որ նախ և առաջ չպետք է թույլ տալ հետագա զիջումներ։

«Երկրորդը՝  նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի համաձայն զորքերը պիտի կանգնեին այնտեղ, որտեղ կանգնած են՝ խախտվել է․ նոյեմբերի 9-ի կանգնած վիճակից մինչև 40-50 կմ զորքերը նահանջել են։  Դրա հետևանքով հսկայական տարածքներ են զիջվել ՀՀ-ից․ ասվում է՝ 42 քառ․ կմ, բայց, մեր գնահատմամաբ, մի քանի հարյուր քառ․ կմ։ Եվ վերջապես ամենակարևորը՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չունի անդրադարձ Արցախի հարցի կարգավորմանը։ Դա չի կարող չլինել։ Արցախի կարգավիճակի մասին այնտեղ խոսք չկա՝ հավանաբար թողնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,-ասաց  նա։

Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ սրանք այն մոտեցումները կլինեն, որոնցով կաշխատեն ազգային քաղաքական ուժերը և կփորձեն շտկել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․