Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթին, մասնավորապես` Վազգեն Խաչիկյանի ձերբակալությանը, ընդգծեց, որ քաղաքական պատասխանատվություն ոչ ոք չի կրել: «Խաչիկյանը փորձել է արդարություն հաստատել. եթե էդ մարդիկ`մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ չստանան»,- կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Նրա այս արտահայտությունն այնքան դուր եկավ որոշ պատգամավորների, որ նրանք ծիծաղելով սկսեցին ծափահարել:
Հովհաննիսյանը նշեց, որ այս օրերին անիմաստ է կառավարության ծրագիր քննարկել, կարկտից տուժած մարդկանց խնդիրը բարձրաձայնել, գազի թանկացումից խոսել: Իրականում քննարկվում է մեր իշխանության որակը: «ՀՀԿ մեծ գափաղափարախոս Գալուստ Գրիգորիչն ասում ` մեզնից լավը չկա: Հավանաբար կառավարությունը լուրջ է ընդունել սա, բայց դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել: Դուք չեք ամենալավը, դուք պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: