կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 16:49
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տնտեսական աճը նկարչության պրոդուկտ է, այն շուրջ 2 անգամ չափազանցված է. Հրանտ Բագրատյան

Կարող էր ավելի վատ լինել՝ ըստ Yerkir.am-ի, ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը` «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեվերջյան ամփոփիչ քննարկմանը:

«Գալով 2020-21 թթ.-ին`շանսեր չեմ տեսնում, որ տնտեսություն վիճակը կլավանա: Մակրոտնտեսaկան ցուցանիշները և՛ անցյալ, և՛ այս տարի հրապարկված են․ 5 տոկոս տնտեսական աճ, այս տարի կհրապակեն 6.5-7 տոկոս: Այս տարվա թիվը նաև նկարչության պրոդուկտ է, որովհետև այն չափազանցված է շուրջ 2 անգամ»,-համոզմունք է հայտնել Բագրատյանը:

Տնտեսական աճի առաջին 3 «չեմպիոնները», ըստ Բագրատյանի, ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը, խաղերը, հանքարդյունաբերությունն են:

«Մոլիբդենը, որը պետք է հերիքեր 300-400 տարի, մի երեսուն տարուց կպրծնի: Տպավորություն է՝ ով ինչքան տրակտոր ունի, ընդերքը հանում, տանում է»,-նշել է տնտեսագետը:

Անդրադառնաով ներդրումներին՝ Բագրատյանն ընդգծել է, որ պետությունը այդպես էլ չի հստակեցրել, թե որքան ներդրում է կատարվել: Երկրորդ ցինիկ քայլը, ըստ նրա, տանում է վիճվարչության միջոցով հրապարակվող թվերին:

Մանրամասները՝ տեսանյութում: