կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 10:24
Հասարակություն

Ջերմացել են «կլասիկ» Մարուքյանի ու «ցավը տարած» Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները. «Իրատես»

Ջերմացել են «կլասիկ» Մարուքյանի ու «ցավը տարած» Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլեւ ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը:

Որոշ գնահատումներով, Փաշինյանի իշխանությունը թուլանում է ոչ միայն օր օրի նվազող ռեյտինգի, տնտեսության անկման, ներդրումների բացակայության, մի շարք ոլորտների տապալման, խոր անորոշության պատճառով, այլեւ բուն խորհրդարանի։

Լուրջ աշխատանքի դեպքում պառլամենտում ամեն րոպե հնարավոր է նոր մեծամասնություն ձեւավորել, մանավանդ որ վերջին շրջանում խոսակցություններ կան, թե «ջերմացել» են «классик» քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի եւ նրա «ցավը տարած» Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։

«Եվ եթե ԲՀԿ-ի 31, ԼՀ-ի՝ 18 պատգամավորներին մի 15-20 պատգամավոր էլ «Իմ քայլից» «կպնեն», ապա կստացվի նոր մեծամասնություն` նոր վարչապետով»,- չթաքցված ժպիտով ասաց ԲՀԿ մեր աղբյուրը»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: