|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ղրիմում ձերբակալվել է ուկրաինական ծայրահեղական կազմակերպությունների անդամ, Ռուսաստանի քաղաքացի, որը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել հանրապետության տարածքում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տեղեկացմամբ՝ կասկածյալը պատրաստվում էր պայթեցնել Ղրիմի վարչական շենքերից մեկը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Սակի քաղաքում: Տղամարդը նացիստական գաղափարախոսության կողմնակից է: Նրա ավտոտնակում իրավապահները հայտնաբերել են պատրաստի ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչպես նաև գործողությունն իրականացնելու համար մի շարք գործիքներ։