|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանում 5 ոստիկան է զոհվել ոստիկանական բաժանմունքների վրա ահաբեկչությունների ժամանակ, հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել Ռասկա և Չաբահար քաղաքներում։ Չաբահարում ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։
Ռասկում կանխվել է ոստիկանական բաժանմունքներ մուտք գործելու փորձը։
Անվտանգության փոխնախարարն ասել է, որ ահաբեկչական խմբավորման հարձակումը Չաբահար և Ռասկ քաղաքների վրա կատարյալ ձախողվել է, 8 ահաբեկիչներ սպանվել են, բնակելի շենքում թաքնված այլ ահաբեկիչները լիակատար շրջափակման մեջ են։
«Իրանի ոստիկանության 5 ծառայող է նահատակվել, 10 հոգի վիրավորվել են»,–ասել է նա։
Ավելի վաղ փոխնահանգապետը հայտնել էր, որ ահաբեկիչները ծրագրել են մուտք գործել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայան, սակայն դա կանխվել է։
Պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը կապում են Իսրայելի հետ։ Իսլամիստական զինյալ կազմակերպությունը գործում է հիմնականում Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը։