|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանում իրավիճակն ապակայունացնելու համար այս խմբի անդամները ծրագրել էին մի շարք գործողություններ իրականացնել։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է հակապետական խմբավորման անդամների, որոնք երկրում դիվերսիաներ էին նախապատրաստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ իրանական Tasnim գործակալությանը հղումով։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումը կոչ է արել Իրանի Կենտրոնական նահանգի գլխավոր հետախուզական վարչությանը կալանավորել հակահեղափոխական խմբի անդամներին, որոնք օտարերկրյա գործակալների ուղղորդմամբ փորձել են զենք ձեռք բերել ահաբեկչություններ իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս խմբավորման անդամները Իրանում իրավիճակն ապակայունացնելու համար ծրագրել էին մի շարք գործողություններ իրականացնել, նրանց առաջ խնդիր էր դրված անջատել ինտերնետ կապը և էլեկտրոնային հսկողության սարքերը։
Գործակալությունից հայտնել են, որ հինգ հիմնական անդամները կալանավորվել են և հանձնվել դատական համակարգին։ Խմբի ևս երկու գործակալ փախուստի են դիմել, այժմ նրանք հետախուզման մեջ են։