կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-08 10:38
Աշխարհ

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Հաղթանակի օրվա առթիվ ահաբեկչություններ նախապատրաստող նեոնացիստներին

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Հաղթանակի օրվա առթիվ ահաբեկչություններ նախապատրաստող նեոնացիստներին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ներքին գործերի նախարարության հետ համատեղ Մոսկվայում ձերբակալել են նեոնացիստական երիտասարդական «Մոլագարներ. մարդասպանների պաշտամունք» խմբավորման կողմնակիցներին, որոնք ծրագրում էին ահաբեկչություններ եւ զանգվածային սպանություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում Հաղթանակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի ն՝ վկայակոչելով ԱԴԾ-ին։

Մոսկվայում ՌԴ ԱԴԾ-ի եւ ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են նեոնացիստական «Մոլագարներ. մարդասպանների պաշտամունք» խմբավորման կողմնակիցներին՝ «Մոլոտովի կոկտեյլների» միջոցով անօթեւաններին ողջ-ողջ այրելու փորձի ժամանակ։

ԱԴԾ-ի տեղեկատվության համաձայն՝ հրկիզման տեսագրությունը արմատականները պլանավորում էին տարածել համացանցում՝ բնակչությանը վախեցնելու համար: Բացի այդ, բացահայտվել է նեոնացիստների մասնակցությունը սառը զենքի կիրառմամբ միգրանտների վրա հարձակումներին։