|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրք-սիրիական սահմանի՝ Սիրիայի հատվածում գտնվող Չոբանբեյ ավանում, պայթուցիկով լի մեքենայի կիրառմամբ, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 12 քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել ավտոկայանատեղիի վրա, որը գտնվում է ավանի հիվանդանոցի մոտակայքում, այն նույնպես վնաս է կրել պայթյունի հետևանքով: Մահացածներից բացի, կան մեծ թվով վիրավորներ:
Չոբանբեյ ավանը գտնվում է այն տարածքում, որտեղ Թուրքիան, «ահաբեկիչներից մաքրելու» պատճառաբանությամբ, իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը: