Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանիայի ավտոճանապարհային ոստիկանությունը խստացրել է անվտանգությունը օդանավակայաններում եւ երկաթուղու կայարաններում այն լուրի տարածումից հետո, թե հավանական է, որ ահաբեկչական հարձակումներ լինեն երկրի վրա:
Անվտանգության ծառայության ներկայացուցիչն ասել է, որ մինչ այժմ էլ անվտանգությունը բարձր մակարդակի է եղել, սակայն ներկայումս այն ավելի «կուռ» է դարձվել:
Ենթադրվում է, որ հարձակման թիրախ կարող են լինել Լոնդոնի տրանսպորտային կայանները: Նույնիսկ պարզ չէ, թե հարձակումները ինչպես կարող են լինել` մահապարտների կողմից, որոնք ինքանսպան կլինեն ռումբեր պայթեցնելով, թե կլինեն կրակոցներ;
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ահաբեկչական երկու լուրջ դեպք է եղել, որոնք կապված են եղել Բրիտանիայի հետ: Դեկտեմբերի 11-ին մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է Ստոկհոլմի գնացքի կենտրոնական կայարանում: Իսկ անցյալ շաբաթ Կոպենհագենում ոստիկանությունը ձերբարակել է երեք մարդու, ովքեր ունեցել են խլացուցիչներով ատրճանականեր:
Ստոկհոլմի ահաբեկիչ Թայմուր Աբդուվահաբ ալ-Աբդալը ապրելիս է եղել Լյութոնում, իսկ Կոպենհագենում բռնված ահաբեկիչները կապ ունեն Դերբիի ցանցի հետ:
Այս մասին հաղորդում է «Թելեգրաֆը»: