|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բելգիայում և Նիդերլանդներում ձերբակալվել է ծագումով մարոկկացի` Նիդերլանդների 4 քաղաքացի, որոնք կասկածվում են Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակում նախապատրաստելու մեջ։
Ըստ BBC Turk-ի՝ նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ։
Բելգիայում ձերբակալված կասկածյալն արտահանձնվել է Նիդերլանդներին:
Ոստիկանությունը ձերբակալվածների վարձած տանը հայտնաբերել է ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մասին փաստող մի շարք իրեր։