| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Թուրքիայի Բայրամփաշա շրջանում ոստիկանական բաժանմունքի վրա տեղի ունեցած զինված հարձակման ընթացքում երկու կին ահաբեկչներ նռնակ էին նետել ոստիկանատան ուղղությամբ և հրաձգությունից հետո փախուստի դիմել, այնուհետև՝ սպանվել: Ահաբեկչական հարձակմանը հաջորդել են նորերը:
Ըստ Demokrathaber-ի՝ երեկոյան ժամերին անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական ավտոբուսի վրա: Կրակոցների հետևանքով ուղեկցող մեքենան բռնկվել է, սակայն զոհեր չեն գրանցվել:
Երրորդ հարձակումը տեղի է ունեցել Օքմեյդանը շրջանում: Այստեղ կրակ են բացել հերթապահություն իրականացնող ոստիկանների զրահապատ մեքենայի ուղղությամբ: Հարձակվողները փախուստի են դիմել ոտքով: Տուժածներ չեն եղել:
Նույն ժամին հարձակում է տեղի ունեցել նաև Քաղըթհանե Նուրթեփե շրջանում հերթապահություն իրականացնող ոստիկանների մեքենայի ուղղությամբ:
Զինված հարձակման թիրախ է դարձել նաև Ֆաթիհ Սուլթան Մեհմեթ համալսարանի ռեկտորին պատկանող մեքենան։ Նրա մեքենայի ուղղությամբ կրակել են ինքնաձիգներից, ինչի հետևանքով վիրավորվել է ռեկտորի վարորդը:
Զինված հարձակումներ են եղել նաև Սարըյերում գտնվող ոստիկանական դպրոցի մոտ: Կրակոցների ձայն լսելուց հետո մեծ թվով ոստիկաններ են ուղարկվել դեպքի վայր: Պնդումների համաձայն՝ դպրոցի մոտակայքում մեքենայի միջից անհայտ անձը կրակ է արձակել այդ ուղղությամբ, սակայն տուժողներ չեն եղել: Ոստիկանությունը տագնապ է հայտարարել: