|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ծրագրված է եղել 2016թ. հոկտեմբերին ահաբեկչական հարձակում իրականացնել Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի վրա. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` այդ մասին հայտնի է դարձել, երբ Հոլանդիայի իրավապահ մարմինները հարցաքննել են 31-ամյա Ջաուդը Ա-ին, ով կասկածվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Հոլանդիայի անվտանգության և հետախուզության վարչության աշխատակիցներն անցյալ տարվանից հետևել են նշյալ անձին և գաղտնալսել նրա խոսակցությունները: Հարցաքննությունից հայտնի է դարձել, որ նա Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակումը ծրագրում էր իրականացնել այլ մարդկանց հետ, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ:
Նշվում է, որ նրա տանն իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ԻՊ-ի խորհդանիշ, «Կալաշնիկով» ինքնաձիգ և զինամթերք: Կասկածյալի իրավաբանը կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքը: