|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի 2005 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացվեն ոչ թե հոկտեմբեր ամսվա 2-րդ շաբաթ օրը, այլ՝ հոկտեմբերի 19-ին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց իր՝ 2005թ. որոշման մեջ: Հարցը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Կառավարության որոշման համաձայն՝ ամեն տարի Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, ըստ այդմ, այս տարի այն պետք է նշվեր հոկտեմբերի 12-ին, սակայն հաշվի առնելով, որ Երևանի օրվա միջոցառումներին մասնակցում են շատ օտարերկրյա հյուրեր, քույր քաղաքների ներկայացուցիչներ, ինչպես նաև սփյուռքի մեր շատ հայրենակիցներ, ու նաև այս աշխատանքների կազմակերպման համար ցանկալի է նաև, որ օրը լինի շատ ավելի ճկուն, առաջարկվում է փոփոխություն կատարել և այս տարի տոնը նշել հոկտեմբերի 19-ին»,- ասաց նախարարը: