Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ:
Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները: Նշվել է նաև, որ տոնակատարության երկու օրերին նախատեսված բազմաբնույթ միջոցառումների մասին առավել հանգամանալից կներկայացվի հոկտեմբերի 3-ին նախատեսվող մամլո ասուլիսի շրջանակում:
Քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ծրագիրը քննարկել նաև համապատասխան կառույցների հետ: Մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել նաև տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքներին՝ դրանք տոնին առավել համահունչ ձևավորելու նպատակով: