Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 1-ին, Արցախի անկախության տոնին ընդառաջ, Ստեփանակերտում տեղի է ունենալու խորհրդարանի հատուկ նիստ, իսկ սեպտեմբերի 2-ին՝ Անկախության օրվան նվիրված միջոցառում:
Ի տարբերություն նախկինում ձևավորված ավանդույթի, այս տարի, սակայն, Արցախի Անկախության տոնին ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը մեկնում է արձակուրդ, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, իսկ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մեկնելու է Սոչիի հանգստավայրեր: Ողջ կյանքում Արցախը ծանր բեռ համարած Փաշինյանը, հավանաբար, սաունաներում և լողավազաններում այս օրերին նշելու է ոչ թե Արցախի անկախության, այլ իր իշխանության օրոք վերջինիս մեծագույն մասը «փառահեղ» կերպով թշնամուն հանձնելու և «ծանր բեռից» ազատվելու «տարեդարձը»:
Ավելին՝ Արցախի անկախության տոնին ՀՀ բարձրագույն իշխանությունը չի ձևավորել անգամ կառավարական և խորհրդարանական պաշտոնական պատվիրակություն, և խմբակցություններից պատգամավորները մեկնելու են առանձնաբար՝ սեփական ֆրակցիայի որոշմամբ և նախաձեռնությամբ:
Արցախ չեն մեկնելու նաև փոխվարչապետերը, և լուրեր են պտտվում միայն ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորների ու ԱԺ փոխնախագահի այցի մասին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր արդեն Արցախ է մեկնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը:
Ութերորդ գումարման Ազգային ժողովի կայքում դեռևս տեղեկություններ չկան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմի մասին, իսկ նախորդ գումարման ԱԺ-ի նույն հանձնաժողովի՝ 24 հոգանոց կազմը գլխավորում էր Արարատ Միրզոյանը:
Վահե Սարգսյան