|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Սեպտեմբերի 9-15-ը Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը համերգային շրջագայություն կատարեց Իրանում, որի ընթացքում հայ երաժիշտները իրանական և հայկական շրջանակներում հանդես եկան համերգային ներկայացումներով:
Այցի շրջանակներում երաժշտական դպրոցի անձնակազմը հյուրընկալվեց նաև Իրանում ՀՀ դեսպանությունում, որի ընթացքում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մրցելույթները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց պատանի հայ երաժիշտներին և դպրոցի ղեկավար կազմին՝ հավելելով, որ նման խմբերի այցերի ընթացքում հայ կատարողական արվեստն ու հայկական դասական երաժշտությունը ներկայացնելը լավագույն միջոց է Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման համար:
Հայաստանից ժամանած հյուրերը պատմեցին Իրանում իրենց շրջագայությունների, համերգային ներկայացումների, ինչպես նաև կարճ ժամանակահատվածում Թեհրանից ստացած վառ տպավորությունների մասին:
Հանդիպման ավարտին դեսպան Թումանյանը հաջողություն մաղթեց երաժշտախմբի անդամներին և հույս հայտնեց, որ հետագայում ևս կիրականացվեն նմանատիպ համերգային ծրագրեր: