Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գործողությունների գոտուց ամերիկացի զինվորականների հեռանալը դեռևս չի նշանակում, որ ԱՄՆ-ն սկսել է իր զորքը դուրս բերել այդ երկրի տարածքից. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։
«50-ից 100 զինծառայողի դուրսբերումը Սիրիայից զորքերի պաշտոնական դուրսբերման սկիզբը չէ»,- պարզաբանել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ձգտում են ամերիկացի զինվորականներին շուտափույթ հայրենիք վերադարձնել, սակայն «այս պահին նման գործողությունների ժամանակը չէ»: Վարչակազմի ներկայացուցիչը մանրամասնել է, որ ամերիկացի զինծառայողները կտեղափոխվեն Սիրիայի այլ շրջան, այլ ոչ թե դրա սահմաններից դուրս:
Ընդ որում, նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել էր ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսային շրջանից, որտեղ Անկարան մտադիր է ռազմական գործողություններ սկսել:
Ի պատասխան՝ Վաշինգտոնից ասել են, որ ամերիկյան իշխանությունները չեն աջակցի և որևէ կերպ չեն մասնակցի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանը: