կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 08:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլահպատակ աղբը դուրս ենք շպրտելու մեր երկրից․ քաղաքացիները Սայաթ-Նովա փողոցում աղբամանները բերել են առաջին պլան

«Դիմադրություն» շարժման կոչով՝ քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Սա մայրաքաղաքի բազմաթիվ փակված փողոցներից մի ուղղությունն է։

«Նիկոլահպատակ աղբը դուրս ենք շպրտելու մեր երկրից, հորդորում ենք բոլորին ինքնակազմակերպվել և տեղում՝ ձեր բակերում, ձեր փողոցներում իրականացնել անհնազանդության ակցիաներ, որպեսզի ունենանք առանց Նիկոլ Հայաստան»,-ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․