Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը, Թուրքիայի կողմից ծրագրվող ռազմական գործողության ֆոնին, Սիրիայի հյուսիսից դուրս է բերել իր զինվորականներին. ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում՝ Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանի խոսքերին հղումով։
Հոֆմանը մանրամասնել է, որ, միևնույն ժամանակ, Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մնացել է անփոփոխ:
«Գերատեսչության դիրքորոշումը եղել և մնում է նույնը՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը կայունության պահպանման լավագույն ճանապարհն է: Ցավոք, Թուրքիան որոշել է միակողմանի գործել: Այդ պատճառով մենք ԱՄՆ-ի ուժերը Սիրիայի հյուսիսից դուրս բերեցինք՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար: Ներկայումս մենք Սիրիայում մեր ուժային ներկայության մեջ փոփոխություններ չենք մտցրել»,- ասվում է հայտարարության մեջ:
Պաշտոնյան հերքել է նաև ամերիկյան որոշ լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հարցի շուրջ խորհրդակցություններ չի անցկացրել Պենտագոնի ղեկավարի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա պարզաբանել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականներին բնակեցնելը: