| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ-ը և Իրաքը կարողացել են համաձայնության գալ, որ երկրում ամերիկյան զորքեր կամ օտարերկրյա ռազմական բազաներ չպետք է լինեն: Այս մասին ասվում է ապրիլի 7-ին ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Կողմերը որոշել են նաև, որ ԱՄՆ-ն իր զորքերի մեծ մասը դուրս կբերի Իրաքից, և միայն իրաքյան զորքերը կպայքարեն ԻՊ խմբավորման դեմ:
«Կողմերը պայմանավորվեցին, որ Իրաքում չպետք է լինեն ռազմական հենակետեր»,- ռազմավարական երկխոսության երրորդ փուլին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ Արաջը:
Միևնույն ժամանակ, Իրաքը շեշտել է, որ պաշտպանելու է օտարերկրյա մասնագետներին երկրի տարածքում:
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել էր սկսել Պարսից ծոցի գոտուց ամերիկյան ուժերի և զենքի մի մասը հետ քաշումը. նախատեսվում է կրճատել Վաշինգտոնի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն արդեն Patriot ցամաք-օդ հրթիռային համակարգերի առնվազն երեք մարտկոց է վերադասավորումը և նախատեսում է մի շարք «հետախուզական համակարգեր» տեղափոխել Մերձավոր Արևելքից:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 2020-ի աշնանը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու պլանների մասին, մասնավորապես՝ Իրաքից գրեթե 2 հազար զինվորականների դուրս բերման մասին: