Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավարտել է Սիրիայի հյուսիս-արեւելքում իր զորակազմի կրճատման, ինչպես նաև վերատեղակայման գործընթացն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի խոսքերին հղումով, ով նշել է, որ Սիրիայում կմնա ընդամենը 600 ամերիկացի զինվորական:
«Զինվորականների թիվը կմնա համեմատաբար կայուն այդ թվի շրջանակում։ Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,- մանրամասնել է Պենտագոնի ղեկավարը՝ միևնույն ժամանակ չբացառելով Սիրիայում ամերիկացի զինվորականների թվի հետագա կրճատումը, եթե ԱՄՆ եվրոպական դաշնակիցներն ուղարկեն իրենց զինվորականներին։
«Կոալիցիան նորից շատ խոսում է այդ թեմայի շուրջ։ Մենք կարող էինք տեսնել, որ որոշ դաշնակիցներ ցանկանում են ուղարկել իրենց զորքերը,- մանրամասնել է Էսփերն ու հավելել. «Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ երկիրը, որոշի մեզ 50 մարդ տալ, ես, միգուցե, կարողանամ հետ կանչել 50 մարդու»։
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել առ այն, թե ամերիկյան զինվորականների դուրսբերման մասին Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության անցկացման շրջանից, բայց տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը մտադրություն ունի պահպանել վերահսկողությունը արաբական հանրապետության հյուսիս-արեւելքի նավթահանքերի հանդեպ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։
Գործակալության հաղորդմամբ՝ այդ ժամանակվանից ի վեր Սիրիայում ամերիկացի զինվորականների թիվը կրճատվել է 40%`1000 մարդուց մնացել է 600-ը։