|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մարիուպոլում ուկրաինացի տասը զինվորներից կազմված խումբը դուրս է եկել «Ազովստալ» գործարանից։ Ականատեսները հայտնում են, որ զինյալներն բռնած են եղել սպիտակ դրոշ. Telegram-ում հայտնել է ԴԺՀ-ի ներքին զորքերի ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին։
«Մեր թունելից դուրս եկան սպիտակ դրոշներով առաջին տասը զինվորականները, մենք վերջնական ճնշում ենք գործադրում»,- ասել է նա։
Խոդակովսկին մասնակցում է «Ազով»-ի մարտիկների ելքերի արգելափակմանը։
Նշենք, որ ռուսական կողմը պարբերաբար հայտնում է ուկրաինացի զինվորների՝ կամավոր գերի հանձնվելու մասին: