|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հյուսիսում ռուսական զորքերն արդեն ամբողջությամբ դուրս են բերվել Ուկրաինայից դեպի Բելառուս և Ռուսաստան։ Այդ ուժերի առնվազն մի մասը կտեղակայվի Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում կռվելու համար. հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Ըստ բրիտանական հետախուզության տվյալների՝ այդ ուժերից շատերը զգալի ուժեղացման կարիք կունենան, մինչ պատրաստ կլինեն տեղակայվելու արևելքում, և հյուսիսից ցանկացած զանգվածային վերատեղակայում, հավանաբար, կպահանջի առնվազն մեկ շաբաթ:
Նշվում է, որ ռուսական կողմից արևելյան և հարավային քաղաքների գնդակոծությունները շարունակվում են, և ռուսական զորքերը հարավ են շարժվել ռազմավարական նշանակություն ունեցող Իզյում քաղաքից, որը մնում է նրանց վերահսկողության տակ։