|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սույն թվականի հուլիսի 29-ին, ժամը 18։30-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը կազմակերպում է հանդիպում Թուրքիայից Հայաստան ժամանած համշենահայ մտավորական, «Համշեներենի քերականություն» և այլ գրքերի հեղինակ Հուրիյե Շահինի հետ։
Հանդիպման շրջանակներում ելույթ կունենան նաև համշենագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը։
Մուտքն ազատ է․ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Ամսաթիվ` 2019 թ. հուլիսի 29, ժամը 18:30
Հասցե`ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն, Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ
Akunq.net