Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Akunq.net-ը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ընթերցողներին է ներկայացնում լուսահոգի Սարգիս Սերոբյանի և Ադնան Գենչի համատեղ հոդվածը՝ նվիրված Վարդավառի տոնակատարության թեմային։ Հոդվածը հրապարակվել է «Ակօս» շաբաթաթերթում, ապա՝ արտատպվել «Բիանեթ» կայքէջի կողմից․
Սարգիս Սերոբյան
Ադնան Գենչ
Տոնում ենք հայ և համշենցի ժողովուրդների (համշենցի ժողովուրդ, որպես այդպիսին, գոյություն չունի, խոսքը Համշենում ապրող հայերի մասին է-Ակունքի խմբ․) Վարդավառ / Վարդեւորի տոնը։
Այսօր նշում ենք հայ և համշենցի ժողովուրդների Վադավառը։ Ադնան Գենչը և Սարգիս Սերոբյանը «Ակօս»-ի համար հոդված էին պատրաստել այն մասին, թե որտեղից և ինչպես է առաջացել այդ տոնը։
Գենչի և Սերոբյանի հիշատակը հարգելով՝ արտատպում ենք այդ հոդվածը․․․
Վարդավառի զովությունը հուլիսյան տապին
Հայ ժողովրդի կողմից հազարամյակներ շարունակ մեծ խանդավառությամբ նշված ամենաինքնատիպ և, թերևս, ամենահին տոնի՝ Վարդավառի հիմքում Մեծ ջրհեղեղի պատմությունն է, սակայն քանի որ այդ օրը ամենուր, հատկապես՝ սրբավայրերը զարդարվում էին գույնզգույն ծաղիկներով, մասնավորապես՝ վարդերով, այդ տոնին հայերեն «վարդ» բառից տրվել է «Վարդավառ» անվանումը։
Այն երանելի օրվա տարելիցին, երբ Նոյ նահապետն իրեն և իր ընտանիքին Ջրհեղեղից փրկած Աստծուն երախտագիտություն հայտնելու համար մատաղ է արել և աղավնի թռցրել, հայերը իրար վրա ջուր էին ցողում՝ անձրևը հիշատակելու համար, ավելին՝ միմյանց նետում էին լճի կամ հոսող ջրերի մեջ։
Հնում Վարդավառի օրը հայերը մեծ տոնախմբություն էին կազմակերպում։ Հարկ է նշել, որ քրիստոնեության ընդունումից հետո հոգևոր առաջնորդները, ժողովրդի սովորույթները հաշվի առնելով, հեթանոսական շրջանի տոները համապատասխանեցրել են հայկական քրիստոնեական տոներին։
Այդպիսով, հեթանոսական շրջանի ամենանշանավոր օրը՝ Նավասարդը (Նոր տարին), քրիստոնեության ընդունումից հետո հարմարեցվել է Աստվածածնի հարության, այսինքն՝ Վերափոխման տոնին։ Ամեն տարվա օգոստոս ամսին Նոր տարվա համար երախտագիտության աղոթք արտասանող մարդիկ այս անգամ էլ սովորույթ են դարձրել աղոթել խաղողի օրհնության համար, և Վարդավառն սկսել է նշվել քրիստոնեությունը հայության մեջ պաշտոնապես տարածած և ընդունել տված անձի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից այն ժամանակաշրջանում Սուրբ Կարապետի գերեզմանը Կայսերիից (Կեսարիա-Ակունքի խմբ․) Մուշ տեղափոխումից հետո տոնվող Սուրբ Կարապետ տոնի ժամանակ, միևնույն ժամանակ՝ համընկել է Հիսուս Քրիստոսի այլակերպության օրվա հետ։ Բայց և այնպես, հեթանոսական սովորույթներն ու ավանդույթները լիովին չեն անհետացել․ ներկայում մարդիկ որոշ տեղերում շարունակում են իրար թրջել և աղավնի թռցնել։
Հայ ժողովրդին ներհատուկ այս թերևս ամենահին տոնը հայերից բացի նշում են նաև համշենցիները, ովքեր իրենց հայրենի տարածք են ընտրել սևծովյան յայլաները։
Որոշեցինք մի համշենցու գրածի միջոցով տեղեկանալ այդ տոնախմբության մասին, որն այս դեպքում Վարդավառից վերածվել է «Վարդեւորի»․․․
Համշենցու Վարդեւորը
Մեր Վարդեւորը երկար տարիներից, մեր անցյալի կյանքի հետքերից հասած ամենագունազարդ օրերից մեկն է։ Առաջ ոչ ոք արգելք չի եղել, որ այս տոնախմբությունը մի քանի օր տևի, ներկայում ևս այն փառատոնների և տոնախմբությունների մի ամբողջություն է․․․ Վարդեւորը մեր ամենասիրելի օրերից մեկն է, սակայն թեև այն դեռևս մոռացության չի մատնվել, բայց այս տոնի մանրամասների մասին հարկ է հարցուփորձ անել որևէ գիտակի, ինչպես որ այլ սովորույթների և ավանդույթների դեպքում է արվում․․․ Թեև ջանքեր են գործադրվում, որ այս տոնի անունն ու հիշատակը պահպանվեն, սակայն անպատասխան են մնում այն հարցերը, թե այս տոնը որքանո՞վ է մերը, և արդյոք հարկ է այն փոխանցել ապագային։ Ինչպես որ բազմաթիվ այլ համշենական ավանդույթներ են շատ արագ մոռացության մատնվում․․․ Երբ տեխնոլոգիաները, հեռուստատեսությունը և կյանքից ակնկալիքներն ավելանում ու փոփոխվում են, որևէ միջազգային մրցաշարի հետևելն ու նրա մասին խոսելն ավելի սպասված և ոգևորությամբ ընդունվող բաներ են դառնում։ Այդպես էլ դարձել է արդեն իսկ։
«Վարդեւորը» ընդհանրական անվանում է, սակայն Չայելիում/Սենոզում, որ գտնվում է համշենական մշակույթի տարածման աշխարհագրության արևմուտքում, այս տոնը «Բեհուր» է կոչվում։ Խոտ հնձելու և բերքահավաքի օրերի ժամանակ նույն յայլաները բարձրացող գյուղացիները որոշակի մի օր հավաքվում էին բոլորին հարմար մի կետում։ Նրանք հագնում էին իրենց ամենագեղեցիկ հագուստները։ Ջորիներին գեղեցիկ զարդարում էին, քուռակների ճակատին հայելապատ գլխազարդեր էին դնում, իսկ վզներին՝ ծոպավոր զարդեր։ Եթե եղանակն արևոտ էր լինում, գույնզգույն հովանոցներ էին բացում, յայլաներ գնում։ Ամբողջ ճանապարհին պարկապզուկի հնչյունների ուղեկցությամբ շուրջպար էին բռնում և խաղիկներ երգում։
Բոլորն իրար էին սպասում յայլայից չերևացող մի հավաքատեղիում և պարկապզուկի հնչյունների տակ յայլա բարձրանում։ Ամեն գյուղի ուղխատավայրերը տարբեր տեղերում էին։ Բաժանվելուց առաջ նախ յայլա բարձրացածները, ներքևից եկածները վերևում պայթակ էին այրում, իսկ բաժանվելուց հետո այս անգամ էլ եկածներն էին իրար հետ պայթակի մրցման մեջ մտնում։ «Բեհուրները» այն առանձնահատուկ ժամանակներն էին, երբ երիտասարդները ծանոթանում էին իրար հետ ու սիրահարվում միմյանց։ Նրանք հավաքվում ու զվարճանում էին որոշակի վայրերում, թե՛ իրար մեջ և թե՛ հարևան յայլաները բարձրացածների հետ ցլամարտի բռնվում։
Դա նախկինում անում էինք Վարդեւորի տոնախմբության շրջանակներում, սակայն բազմաթիվ պատճառներով նման միջոցառումներ դեռ արվում են։ Հարսանիքի կազմակերպչական գործերով զբաղվող ընկերությունների արածների նման։
Մենք՝ համշենցիներս, «ջրիկ» կատակներ չենք անում իրար հետ, ինչպես իրար ջրում են մեր հայ եղբայրները։ Սակայն Վարդեւորը հայտնի է որպես բարեկեցություն խորհրդանշող օր, և այս տոնը հենց այդպես է ընկալվում մեր կողմից։
https://bianet.org/bianet/insan-haklari/247085-vartavar-vartevor-kutlu-olsun?bia_source=rss
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net