կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-08 13:18
Առանց Կատեգորիա

Հանդիպում ծպտյալ հայերի մասին գրքի հեղինակ Րաֆֆի Պետրոսյանի հետ

Հանդիպում ծպտյալ հայերի մասին գրքի հեղինակ Րաֆֆի Պետրոսյանի հետ

Սույն թվականի օգոստոսի 14-ին, ժամը 16։00-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում կանադահայ մտավորական, «Տրավմա և ճկունություն․ Թուրքիայի ծպտյալ, բացահայտ և այլևս չթաքնվող հայերը» գրքի հեղինակ Րաֆֆի Պետրոսյանի հետ։ Հանդիպման շրջանակներում բանախոսը հանդես կգա Թուրքիայի ծպտյալ և ինքնությանը վերադարձած հայերի մասին դասախոսությամբ և կներկայացնի իր վերոնշյալ գիրքը։
Akunq.net-ի փոխանցմամբ՝ Րաֆֆի Պետրոսյանի հեղինակած հոդվածներն ընդգրկող այդ գիրքը հրատարակվել է այս տարի, Լոնդոնի Կոմիտասի անվան իստիտուտի կողմից։ Սույն ժողովածուի նախաբանի հեղինակներն են փաստաբան ու «Մեծ մայրս» գրքի հեղինակ Ֆեթհիյե Չեթինն ու ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քլարկ համալսարանի պատմության բաժնի պրոֆ. Թաներ Աքչամը։ Վերոնշյալ գրքում զետեղված են հեղինակի հոդվածները, որոնցում ներկայացված են Թուրքիայում տեղի ունեցած այն իրադարձությունները, որոնք ազդել են հայկական ինքնությունն այլևս չթաքցնող հայերի, ծպտյալ հայերի, ինչպես նաև` ինքնությունը բացահայտած ու վերջերս իրենց արմատներին վերադարձած հայերի կյանքի վրա։
Մուտքն ազատ է․ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Հասցե`ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն, Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ