|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Լիբիային արգելել է մասնակցել իր նիստերին. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով կազմակերպության պաշտոնական հայտարարությունը:
Փաստաթղթում ասվում է, որ Լիբիայի մասնակցությունը նիստերին դադարեցվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել, թե իրականում ինչ է կատարվում այդ երկրում:
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ արգելանքը կհանվի միայն այն բանից հետո, երբ Լիբիայի կառավարությունը կկարողանա կայունություն եւ անվտանգություն երաշխավորել իր քաղաքացիների համար:
Ի դեպ, մինչ այդ Լիբիան լիգայում նախագահող երկիրն էր: