Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը և ԳՇ պետ Յաշար Գյուլերը գտնվում են Լիբիայում, որտեղ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ համագործակցության նոր հուշագիր են ստորագրել ԼԱՀԿ ՊՆ ղեկավար Հալիդ բին Մուհամմեդ Էլ-Աթիյյեի հետ։
Հուշագրով նախատեսվում է ռազմական օժանդակություն Լիբիային (ԼԱՀԿ-ին), որը ներառում է նաև լիբիացի զինվորականների կրթության ապահովում։
Այն նախատեսում է նաև ադրբեջանական բանակում ներդրված թուրքական մոդելի ներմուծումը ԼԱՀԿ-ի ԶՈՒ։
Նշվում է, որ Ադրբեջանի հետ այդ համագործակցությունը կնքվել է 1993. Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի ժամանակ, որի նպատակը «թույլ ադրբեջանական բանակին» աջակցելն էր, որը նախատեսում էր նաև ադրբեջանական բանակի ռազմական կրթություն։
Լիբիայի մեծ մասը վերահսկող ԼԱՀԿ-ի ղեկավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, հավանաբար տեղյակ չեն թե ինչ ճակատագիր է ունեցել և ունենում թուրքական կրթությամբ ադրբեջանական բանակը Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո։