|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնություն տրամադրել Լիբիայի բնակչությանը. այսօր Henaran.am լրատվական կայքի խնդրանքով մեկնաբանելով մերձավորարեւելյան եւ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Նա նշել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է, այդ երկրներում կան հայկական հոծ համայնքներ, եւ «մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով»: