Փոխարժեքներ
28 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.81 |
EUR | ⚊ | € 422.41 |
RUB | ⚊ | ₽ 4.6907 |
GBP | ⚊ | £ 506.61 |
GEL | ⚊ | ₾ 141.32 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ դադարեցրել է Լիբիայի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Այդ որոշմանը կողմ են քվեարկել ԳԱ բոլոր` 192 պատվիրակությունները:
Ընդունված բանաձեւի համաձայն` ՄԱԿ-ի ԳԱ-ն լրջորեն մտահոգված է Լիբիայում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է բանաձեւը, նաեւ այդ արաբական երկրում մարդու իրավունքների ոտնահարումները հետաքննող հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը: Ընդ որում` հանձնաժողովի եզրակացություններն ուղարկվելու են Միջազգային քրեական դատարան:
«Այս գործողությունը հզոր ու կարեւոր ուղերձ է, որը մեծ հետեւանքներ կունենա տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: Սա ուղերձ է այն մասին, որ անպատժելիություն գոյություն չունի, եւ մարդկության հանդեպ ոճիր գործողներն իրենց արժանի պատիժը կստանան: Բացի այդ` անխուսափելիորեն գերիշխելու են արդարադատության եւ պատասխանատվության հիմնարար սկզբունքները»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: