|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
2020թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակում հունիսի 11-ին կայանալիք Իսլանդիա-Թուրքիա հանդիպմանը մասնակցելու համար երկիր ժամանած` Թուրքիայի ազգային հավաքականին 3 ժամ սպասեցրել են օդանավակայանի անձնագրային բաժնում. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Դրանից բացի` մեկ այլ տարօրինակ դեպք է եղել նաև. թուրք ֆուտբոլիստ Էմրե Բելիզօղլուից հարցազրույց վերցնելու ժամանակ մի շարք բարձրախոսների կողքին մի երիտասարդ պարզել է զուգարանի խոզանակ:
Դեպքին իր թվիթերյան էջում արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մեր ազգային հավաքականի նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է դիվանագիտական վարքի տեսանկյունից էլ, մարդկային տեսանկյունից էլ: Թող մեր ազգը չկասկածի, որ մենք անհրաժեշտ միջացառումները կանենք»,- գրել է նա:
