|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ուշագրավ փոփոխություն է եղել: Նախագահ Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արզումանյանը հին գեներալիտետի խմբից է եւ, ըստ իշխանությունների «տրամաբանության», չէր տեղավորվում «նոր Հայաստանի» իրենց պատկերացումներում, ինչը ենթադրում է հներից տոտալ ազատում, նորերի նշանակում՝ անկախ պրոֆեսիոնալիզմից ու փորձառությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ոստիկանապետի պաշտոնում Բ. Սահակյանը նշանակել էր մեկ այլ մարտական գեներալի՝ Լեւոն Մնացականյանին, որը Սահակյանի ամենավստահելի զինակիցներից է:
Ինչեւէ, Արցախում ուժայինների վերադասավորումները շարունակվում են, Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում, որը միտված է ոչ միայն իր դիրքերի ամրապնդմանը, այլեւ Արցախի ներքին ու արտաքին անվտանգության լիարժեք ապահովմանը»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: