Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ սկսեցին հայտարարել, որ Սեֆիլյանի խումբը իրազեկման երթ է անցկացնելու Արցախում, ամեն մեկս փորձեցինք, որ դա տեղի չունենա»,- Արցախի հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ԼՂՀ փոխավարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Նա իր խոսքում նշում է, որ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերից հետո պարզապես անհրաժեշտ է ժողովրդին տեղեկացնել, թե ինչպես է սկսվել այդ ամենը: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում, երբ իմացել են կատարվելիք ակցիայի մասին, ԼՂՀ ոստիկանապետն անձամբ է զանգահարել Ժիրայր Սեֆիլյանին ու խնդրել հետ մնալ այդ քայլից: Խոսակցությունից տպավորություն է եղել, թե Ժիրայրը փոքր-ինչ մտքափոխվել է, բայց ասել է, որ որոշումը միայնակ չի ընդունում:
«Նախագահն ընդունեց Ժիրայրին և երկու ընկերոջը, երկար զրույց եղավ, բացատրեց այդ ակցիայի անթույլատրելիությունը, բացատրեց, որ մեր առջև այժմ լուրջ մարտահրավեր է ծառացած, ներկայացրեց առաջնագծում վիճակը: … Ասաց` Ժիրո', ես չեմ կարող թույլ տալ, Արցախը նման ճոխություն իրեն չի կարող թույլ տալ՝ խառնվել ՀՀ ներքաղաքական զարգացումներին»,- հայտնել է Ա. Աղաբեկյանը:
Նրա խոսքով` ինքը, եւս մ մի արտական ընկեր անձամբ են խնդրել Ժիրայր Սեֆիլյանին՝ հրաժարվել Արցախում ակցիա անցկացնելուց: «Մենք գիտենք, թե Արցախը ինչ տեղ ունի հայ հանրության սրտում, ու թե ինչ զգայուն է Արցախից հնչող ամեն լուրին, ամեն կոչին»: Իսկ ահա տոներից հետո, երբ հստակ տեղեկություն է եղել, որ հենց այդ օրն է նախատեսվում ակցիան, նորից ամեն կերպ փորձել են կասեցնել այն, սակայն չի ստացվել»,- ասել է Աղաբեկյանը:
Նրա խոսքով` անգամ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է անձամբ խնդրել Ժիրայր Սեֆիլյանին՝ Արցախը չխառնել ՀՀ ներքաղաքական խնդիրներին, բացատրել, որ այդ շրջանում գրեթե ամեն օր թշնամու հարձակումներ են տեղի ունենում: «Անձամբ զանգել եմ մարտական բոլոր ընկերներին, փորձել են նույնիսկ Անահիտին՝ Պետոյի քրոջը ներգրավել … »,- ասել է Արթուր Աղաբեկյանը:
Իսկ ինչ վերաբերում է արդեն Բերձորում կատարվածին, նա ասել է, որ ներկայումս ծառայողական քննություն է կատարվում, և սադրողներն ու մեղավորները անպայման հայտնի կդառնան ու համապատասխան պատասխանատվության կենթարկվեն: