Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ տեղի ունեցող ներկայիս գործընթացները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի համար անակնկալ չէ:
«Անակնկալ չէ այն պատճառով, որ թե' արտաքին, թե' ներքին քաղաքականության դաշտում ՀԱԿ-ի եւ ներկա, ինչպես նաեւ մինչ այդ եղած իշխանությունների վարքագիծը, գործողությունները եւ մինչեւ անգամ պաշտոնական հայտարարությունները շատ առումներով համընկնում են»,- «Երկիր»-ի հետ զրույցում մեկնաբանեց պատգամավորը:
Հարցին` ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում պաշտոնական ֆորմատով բանակցել ՀԱԿ-ի հետ, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Կարծում եմ` այդ մասին պետք է հարցնել իշխանական թեւին: Ես համոզված եմ, որ կա ինչ-որ մի սահման, որտեղ կան խաղի կանոններ, եւ մինչեւ անգամ կասկածում եմ, որ դա շախմատային պարտիա է: Իմ կարծիքով` դա ինչ-որ մի այլ խաղ է, որտեղ իշխանություններն ու ՀԱԿ-ը հաստատ այս վիճակից ելքեր կգտնեն»: