Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եռաբլուրում, Հայաստանի գյուղերի ու քաղաքների դրոշակակիր գերեզմաններում այսօր բռունցքվելու օր է, այսօր տղերքի ու մեր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսայկցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Տղերքը չկան, Հայրենիքն արնաքամ է ու դեռ սգավոր:
Այսօր երեսուն անգամ պիտի երդվենք ընկածներին, որ բոլոր վերքերը կարողանալու ենք բուժել, որ որպես պետություն ու որպես ողջ մնացածներ, էլ այսքան անարժան չենք լինելու նրանց շիրիմներին, որ ուշքի ենք գալու ու ոտքի ենք կանգնելու:
Այսօր երեսուն անգամ պիտի լուռ երդվենք նորից վերագտնելու մեզ` որպես անկախ ու բացճակատ երկրի քաղաքացի, որպես Հայրենիք ունեցող մարդիկ, որպես սգավոր ընտանիքների հարևան, բարեկամ ու պաշտպան: Այսօր երեսուն անգամ խոսք պիտի տանք ինքներս մեզ` զարթնել, սթափվել, դեն նետել զվարթ կյանքի այս բեմականացված մղձավանջը, վերջապես հասկանալ` ուր ենք հասել և պայմանավորվել` ոնց ենք առաջ գնալու: Այսօր մեր անկախ պետության
30-ամյակն է ու բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետը:
Մենք պարտավոր ենք պատմական ու աշխարհաքաղաքական այս շրջափուլում նոր պարտիա սկսել՝ հաղթանակին միտված պարտիա։ Մեր արժեքներն ու արժանապատվությունը պահպանելուն միտված պարտիա՝ Հայկական պարտիա… Այլ պարագայում «անկախություն» ասվածը կդառնա ընդամենը բառարանային մի խոսք, որի մասին մենք ու սերունդներն անցյալ ժամանակով կխոսենք։
Նոր սկիզբ. ահա' Հայաստանի այսօրվա քաղաքացուն ուղղված ժամանակի, մեր նախնիների, գալիք սերունդների ու նաև սուրբ նահատակների պատվերը։ Մեզնից այլ բան ոչ ոք չի ակնկալում։ Միայն նոր սկիզբ և նոր հաղթանակներ։ Հաղթանակներ ռազմի դաշտում, դիվանագիտական ասպարեզում, մեր ներքին թշնամիների դեմ պայքարում, մշակույթում, հավատքում և ամենուր։ Ու այդժամ միայն մենք կարող ենք խոսել Անկախության տոնի մասին։ Օր, որ վստահ եմ, գալու է։ Շո'ւտ է գալու։ Ճիշտ այն ժամանակ, երբ ամենքս մեր տեղում այդ որոշումը կկայացնենք ու գործի կանցնենք։
Աստծո՛վ, սիրելի՛ հայրենակիցներ»։