կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-25 15:15
Քաղաքական

Խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց կառավարության` բացասական եզրակացություն ստացած նախագիծը

Խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց կառավարության` բացասական եզրակացություն ստացած նախագիծը

Թեև խորհրդարանի այսօրվա քվեարկությունները հիմնականում արժանացան ընդդիմության բացասական արձագանքին, այնուամենայնիվ, իշխանական պատգամավորներից մեկի նախագիծը, որ ստացել էր կառավարության բացասական եզրակացությունը,  արժանացավ կառավարող ուժի հավանությանը` ընդունվելով 104 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի առաջարկած օրինագծով սահմանվում է` հարկային գաղտնիքների ցանկից հանվում են այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ էության, գաղտնիության կարիք չունեն, և որոնց բաց լինելը օգտակար է լինելու հետաքննողների, հետաքննող լրագրության տեսանկյունից։ Առաջարկվող նախագծի համաձայն` այլևս գաղտնիք չեն լինի․

  • հայտարարագրված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը,
  • վճարված հարկերի և տուրքերի վերաբերյալ տեղեկատվությունը,
  • հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը։

Հավելենք նաև, որ հարցի քննարկման ընթացքում կառավարության ներկայացուցիչը պարզաբանել էր, որ եթե նախագիծը ներկայացվեր այն տեսքով, որին իրենք հասել են պատգամավորի հետ քննարկումների արդյունքում, ապա այն իրենց համար ընդունելի կլիներ։