Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է խոշոր ձեռնարկություններում աուդիտի լրացված տեղեկությունները: Համաձայն հրապարակման` խոշոր մի քանի ընկերություններ ստացել են աուդիտի բացասական եզրակացություն` «Ջերմուկ գրուպ», «Արսօյլ», «Ա և Գ», «Լուսաստղ Շուգար», Երևանի պետական մանկավարժական համալարան, «Նաիրի» բժշկական կենտրոն, «Քեթրին գրուպ», Արարատի կոնյակի գործարան: Ի դեպ, հիշեցնենք, որ նոր կանոնակարգով` բոլոր այն ընկերությունները, որոնք ստացել են աուդիտի բացասական եզրակացություն, չեն կարող մասնակցել պետական գնումներին, բացառությամբ մենաշնորհ ունեցող ընկերությունների:
Օրինակ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ստացել է աուդիտի բացասական եզրակացություն, բայց պետությունն այլընտրանք չունի` ուրիշից հոսանք գնելու: Բայց մյուս ընկերությունները, օրինակ` Արարատի կոնյակի գործարանը կամ «Ջերմուկ գրուպ»-ը գնումներին կարող են մասնակցել միայն խնդիրները վերացնելուց հետո:
Ընդհանրապես, անկախ աուդիտը բացասական եզրակացություն է տվել մոտավորապես 200 խոշոր ընկերությունների:
Հետաքրքիր է նաև, որ «Երևանի ավտոբուս» ընկերության, «Միկա քորփորեյշն»-ի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտը հրաժարվել է ընդհանրապես եզրակացություն հայտնել, ինչը կարող է նշանակել, որ չարաշահումներն այստեղ կարող են խոշոր չափերի լինել, կամ տվյալ ընկերությունները սնանկացման ճանապարհին են: Ուշագրավ մի փաստ ևս` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը հեռացվում է աշխատանքից մոտավորապես այն ժամանակ, երբ թատրոնը հայտնվում է ֆինանսների նախարարության սև ցուցակում: