|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարտի 10-ին Արցախի խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ։ Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին»։
Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել է արտահերթ նիստի քննարկմանը։
Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ով հրավիրված էր արտահերթ նիստին, տեղեկացրել է, որ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին», որտեղ խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում։
Հաջորդիվ խորհրդարանը 32 կողմ ձայնով ընդունել է հայտարարությունը։