կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 14:47
Հասարակություն

Կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի ցանկը

Կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի ցանկը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը:  Առաջին 5 մարզերից` (Արագածոտն, Շիրակ, Գեղարքունիք, Տավուշ, Վայոց ձոր) կառավարություն ներկայացվել է 44 ծրագիր, որից 34-ը դրական եզրակացություն են ստացել: Արդյունքում, նախարարությունում ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են մոտ 200 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:

Վարչապետի մոտ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել հետևյալ ներդրումային ծրագրերը: Աղյուսակում ծրագրերը ներկայացվում են ըստ մարզերի:

 

       Մարզ

    Համայնք

                      Ծրագրի անվանումը

 

 

 

 

Արագածոտնի մարզ

 

Սաղմոսավան համայնք

«Էկոմյունիթի» (ECOmmunity) էկո թաղամասի հիմնում

Տեղեր համայնք

Տեղեր համայնքում քոթեջային հանգստյան գոտու հիմնում

Ուջան համայնք

Չրանոցային տնտեսության հիմնում

Աշտարակ համայնք

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում

Ոսկեվազ համայնք

Ոսկեվազ» գինու  գործարանի ընդլայնում և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում

 

 

 

 

Շիրակի մարզ

 

Բանդիվան

Բանդիվան կաթ. Սպանդանոցի ստեղծում և անասնամթերքի վերամշակման գործունեության կազմակերպում

Ձիթհանքով

Կտավատի ձեթի   արտադրություն

Գյումրի

«Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում»

 

Գյումրի

Գյումրիում գործող «Բեռլին հյուրերի տուն» ՍՊԸ-ի կողմից մատուցվող

զբոսաշրջային ծառայությունների ընդլայնում

Մաիսյան

Գործող ձեռնարկության զարգացում «Հացատու» ՍՊԸ»

Գյումրի

«Խելացի տուն համակարգի արտադրություն»

 

 

 

 

 

 

 

 

Գեղարքունիքի

մարզ

 

 

Լճաշեն

Կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության արտադրական հզորությունների ընդլայնում:                                           

Ակունք

Վարդենիսի պանրի գործարան` տարածաշրջանի զարգացման լոկոմոտիվ: Նախատեսվում է Վարդենիսի նախկին գարեջրի գործարանը վերափոխել պանրի գործարանի:

Վարդենիս

Շինշիլաբուծական տոհմային տնտեսություն

Ծովագյուղ

Հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացման ծրագիր:          

Վահան

Կաթնամթերքի արտադրության հիմնում:                               

Վարդենիկ

Համայնքի զարգացման և առողջ ապրելակերպի   այլընտրանք (Կտավատի ձեթի արտադրություն)                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տավուշի մարզ

 

 

Բերդավան

Չրանոցային  տնտեսության  հիմնում Իջևանի տարածաշրջանում

Հաղթանակ

Բուսական յուղերի /արևածաղկի ձեթի/  արտադրություն                                               

Գանձաքար

«Գանձաքարֆարմ» դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման  կոոպերատիվի հիմնում

Իջևան

Տավուշի մարզում ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրության զարգացման ծրագիր                                    

Նավուր

«Մսի առք, սպանդանոցային մորթ, նախնական սառեցում և վաճառք»

Պտղավան

Նոյեմբերյանի տարածաշրջանում պտղի տնկարանի հիմնում

Իջևան

Ք. Իջևանում պահածոների էկոլոգիապես մաքուր պահածոների արտադրություն

Պտղավան, Հաղթանակ, Գոշ, Լճկաձոր

ՀՀ Տավուշի մարզի Պտղավան, Հաղթանակ, Գոշ և Լճկաձոր համայնքներում չրանոցների հիմնադրում: Ծրագիրն իրականացվում է  Օքսֆամ Հայաստանի կողմից ստեղծված հայաստանյան ՕքսեՋեն հիմնադրամի կողմից

Սևքար

ՀՀ Տավուշի մարզի Սևքարի պահածոների արտադրամասի զարգացում

Այրում

ՀՀ Տավուշի մարզի Այրումի պահածոների արտադրամասի զարգացում:             

Կոթի

Պահածոների արտադրամասի հիմնում Natural Koti product

Կողբ

Նոր տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսության  հիմնում

 

 

 

 

Վայոց ձորի մարզ

 

Վերնաշեն

Այծի կաթի և մսի արտադրություն

Գողթանիկ

Այծի կաթից պատրաստված պանիրների արտադրություն

Եղեգնաձոր

Վայրեաճ կուլտուրաների, պտղատու այգիների և ջրովի վարելահողերի օրգանիկ սերտիֆիկացում, մշակույթուն և օրգանիկ պահածոների արտադրություն

համայնքը հստակ չէ

Արևային ջերմատան կառուցում

Գոմք

Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր