Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցները մտադիր են ավտոշարասյունով Առաջին հանրապետության հրապարակից շարժվել դեպի ՆԳՆ շենք: Այդ մասին հայտնում է Спутник-Грузия-ն:
Կազմակերպիչներն առաջարկել են իրենց բողոքը հայտնել և 14:00-ին կանգնեցնել մեքենաները ու միացնել ձայնային ազդանշանները: Իսկ մասշտաբային ակցիան կշարունակվի 19:00-ին: Պահանջները մնում են նույնը` ՆԳՆ ղեկավարի հրաժարական, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և ակցիայի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում:
Հիշեցնենք, որ ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: