|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեսյբուքյան էջից:
«Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին, այդ մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին առավոտյան ժամը 08:00-ին: Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:
Ըստ համընդհանուր կարանտինի՝
-Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ,
-70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ,
-Արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝ ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից,
-Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր,
Մեքենայի մեջ կարող են լինել առավելագույնը 3 հոգի, որից երկուսը՝ մեքենայի ետևի նստատեղին»: