կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 23:24
Աշխարհ

Վրաստանում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Վրաստանում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք
Թբիլիսիում ընդդիմադիր ուժերը և ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ցուցարարները պահանջում են կառավարության անդամների հրաժարականը:Ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում:Ավելի վաղ Թբիլիսիում կայացել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր նիստը, որը բացել է ռուս պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովը, ով նստած է եղել ԱԺ նախագահի աթոռին: Դա առաջացրել է ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը , վերջիններս լքել են դահլիճը, իսկ նիստն ընդհատվել է: Ցուցարարները նաև պահանջել են, որպեսզի ռուսական պատվիրակությունը անհապաղ լքի Վրաստանը : Ցուցարարները ձվեր են նետել այն հյուրանոցի վրա, որտեղ կանգ են առել ռուս պատվիրակության անդամները: Ռուսական պատվիրակությունը արդեն լքել է Վրաստանը:
 
Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև, պարբերաբար փորձում են ճեղքել ոստիկանական պատը, իրավապահ մարմինները առայժմ կտրուկ միջոցներ չեն ձեռնարկում ցուցարարներին զսպելու համար: Խորհրդարանի շենքի մոտ է ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախաձեն:Ներքին գործերի նախարար Գերոգի Գախարիան արդեն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել: Նա տեղի ունեցողը «ողբերգություն» է անվանել և կոչ է արել ցուցարարներին ցրվել և ենթարկվել օրենքին: