|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջեւ այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Առաջին ծրագիրն իրականացվելու է Երեւանի եւ մարզերի 20 դպրոցներում, նպատակն է` հզորացնել երեխաների ունակությունները, որպեսզի նրանք կարողանան ակտիվ դերակատարություն ունենալ իրենց համայնքների եւ իրենց զարգացման գործում:
Երկրորդ ծրագիրն իրականացվելու է Արագածոտնի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերի 12 կարիքավոր համայնքներում եւ նպատակ ունի առավելագույնս նպաստել երեխաների կրթությանը եւ ունակությունների զարգացմանը:
Համատեղ իրականացվող երրորդ նախագիծն ուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական եւ խմանքի ծառայությունների որակի բարելավմանը: Այն իրականացվելու է Սպիտակ, Վանաձոր եւ Դիլիջան քաղաքներում:
«Մենք ցանկություն էինք հայտնել ծրագրերն իրականացնել ոչ Երեւանում, քանի որ Երեւանից դուրս կարիքները շատ ավելի մեծ են: Ընտրված մարզերում ուսումնասիրել ենք բոլոր համայնքները եւ ընտրել առավել կարիքավորները»,-ասաց «Փրկենք երեխաներին» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Իրինա Սաղոյանը: