կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 13:30
Տարածաշրջան

Վրաստանում վանդալիզմի են ենթարկվում հայկական եկեղեցիները, հայերը զրկված են քաղաքական կյանքին մասնակցելուց. ՌԴ ԱԳՆ զեկույցը Վրաստանում հայերի մասին

Վրաստանում վանդալիզմի են ենթարկվում հայկական եկեղեցիները, հայերը զրկված են քաղաքական կյանքին մասնակցելուց. ՌԴ ԱԳՆ զեկույցը Վրաստանում հայերի մասին

ՌԴ արտգործնախարարությունը հրապարակել է «Առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակը» զեկույցը, որում, ի շարս բազմաթիվ երկրների, տեղ է գտել նաև Վրաստանը։

Վրաստանի մասին հատվածում ուշադրության են արժանի հատկապես հայկական համայնքին վերաբերող տողերը։ Բարձրաձայնվում են վրացահայերին հուզող բազմաթիվ խնդիրներ։

«Միջազգային և վրացական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Վրաստանի ժողովրդական պաշտպանը պարբերաբար անհանգստություն են հայտնում փոքր էթնիկ խմբերի մեկուսացման և վրացական «մեծամասնությունից» օտարվելու կապակցությամբ: Հայկական և ադրբեջանական խոշոր համայնքների ներկայացուցիչների մասնակցության աստիճանը երկրի հասարակական-քաղաքական կյանքին շարունակում է մնալ չափազանց ցածր, ինչը նրանց թույլ չի տալիս ամբողջությամբ ինտեգրվել վրացական հասարակության մեջ: Հանրային գործերին նրանց մասնակցության խոչընդոտները տարածքային հիմքով քաղաքական կուսակցությունների ստեղծման արգելքն է, որը սահմանվում է Վրաստանի Սահմանադրության 23.3 հոդվածով: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը բազմիցս բացասական կարծիքներ է հայտնել սահմանադրական այս դրույթի վերաբերյալ»,– նշում է զեկույցը։

Անդրադարձ է կատարվում նաև հայերի ազգային ինքնապահպանության խնդիրներին։

«Օրինակ՝ հայ համայնքը վաղուց էր բարձրացնում Սամցխե-Ջավախքի ինքնավարության հարցը, իսկ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիները պահանջում են լայն ներկայացուցչություն տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ բոլոր հիմնական պաշտոնները զբաղեցնում են վրացիները: Այս կոչերը չեն գտնում Վրաստանի ղեկավարության աջակցությունը, որը դրանք գնահատում է որպես անջատողական տրամադրությունների արտահայտություն:

Բացի դրանից՝ վրացական լրատվամիջոցներում հաճախակի են դարձել Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները: 2011 թ.-ին Վրաստանում «Կրոնական դավանանքների ազատ գրանցման մասին» օրենքի ընդունումից ի վեր գրանցվել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր հայկական եկեղեցիների նկատմամբ»,– նշվում է զեկույցում։