Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը` Լևան Բերձենիշվիլին, հայտարարել է, որ կարծում է, որ Վլադիմիր Պուտինի որոշումը վրաց ժողովրդին պատժելու փորձ է. հայտնում է Интерфакс-ը:
Ըստ նրա` «ռուս զբոսաշրջիկների բացակայությունը կազդի երկրի տնտեսության վրա, սակայն դա ժամանակավոր երևույթ կլինի, քանի որ նրանց շատ շուտով կփոխարիեն այլ զբոսաշրջիկներ, ընդ որում` ավելի վճարունակ երկրներից»:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ռուսական ավիաընկերություններին, հուլիսի 8-ից սկսած, փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: Պուտինը նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին՝ ապահովել Վրաստանից վերադարձող ռուս քաղաքացիների անվտանգությունը:
Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը «ոչ պրոֆեսիոնալ» է որակել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը։