|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Հուլիսի 1-ին Վրաստանի բնակիչները բողոքի ցույց էին անցկացրել՝ պահանջելով բացել սահմանը Թուրքիայի հետ, որպեսզի նրանք կարողանան գնալ աշխատանքի. այդ մասին հայտնում է վրացական «Հանրային հեռուստատեսությունը»:
Լրագրողների խոսքով՝ մեծ թվով մարդիկ հավաքվել են Թուրքիայի հետ սահմանին՝ Սարփիի անցակետի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ վնասի համար խոստացված փոխհատուցումը 300 լարիի չափով (100 դոլարից ցածր) նրանց չի գոհացնում և պահանջում են, որ հնարավորություն ընձեռվի արտերկրում աշխատելու համար:
Հիշեցնենք, որ վրաց-թուրքական սահմանը փակվել է մարտի 15-ից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ամսաթիվը, թե երբ այն կարող է բացվել, չի նշվում:
Ավելի վաղ, Վրաստանի մինչև 10 հազար բնակիչներ մեկնում էին Թուրքիա՝ թեյի տնկարկների վրա աշխատելու: