Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ, պարբերաբար իրավիճակը լարվում է:
Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի թղթակիցը, րոպեներ առաջ ցույցի հարթակից խոսնակը լուր հայտնեց, որ իրավական հանձնաժողովն աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծին, որից հետո քաղաքացիները հերթական անգամ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։ ինչպես նաև պայթուցիկ սարք է նետել ոստիկանների ուղղությամբ։ Մի քանի հոգու ոստիկանները դուրս են բերել տարածքից։
Խորհրդարանում ներկա են տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, որոնց թվում՝ Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան, Լեւան Խաբեիշվիլին, Գիորգի Վաշաձեն։
Խորհրդարանի մոտ հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ և ասում, թե թույլ չեն տա, որ նշված օրենքն ընդունվի։